Operativ.am-ը գրում է․
Բրիտանական հայտնի «The Daily Star» պարբերականը գրում է, որ Ռուսաստանը կարող էր ատոմային ռումբ պայթեցնել գաղտնի արտիկական լաբորատորիաներում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ինպես հայտնում է աղբյուրը, Ռուսաստանի հնարավոր ատոմային փորձարկումների մասին ենթադրությունները առաջ եկան այն ժամանակ, երբ Եվրոպայում մասսայական ռադիացիոն ալիք է գրանցվել: «The Daily Star»-ը հայտնում է, որ առաջին անգամ ռադիացիոն ալիքներ են գրանցվել Նորվեգիայում նախկին ռուսական ատոմային կայանից ոչ հեռու:
Նշվում է, որ Պենտագոնը «WC-135 Constant Phoenix» ինքնաթիռն է ուղարկել ատոմային պայթյունը հաստատելու համար: